Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Երկրում շրջում է սոցիալական բունտի ուրվականը

Երկրում շրջում է սոցիալական բունտի ուրվականը
19.12.2014 | 21:54

Այն, ինչ այսօր տեղի է ունեցել կառավարության շենքի մոտ՝ հիշեցնում է տարերային գործընթաց, երբ քաղաքացիները՝ հույսները կտրած կառավարությունից ու ընդդիմությունից, իրենք են որոշել լուծում տալ իրենց սոցիալական խնդիրներին: Կառավարության շենքի մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա ընդդեմ թանկացումների և արտարժույթի տատանումների։ Ակցիայի մասնակիցները պահանջել են անհապաղ իջեցնել ապրանքների գները, կայունացնել տնտեսական շուկան, այլապես իրենք կբոյկոտեն բոլոր օլիգարխների խանութները։ Այսօր կառավարությանն ու քաղաքապետարանին վերջնագիր են ներկայացրել նաև երթուղայինների վարորդները, ովքեր չեն կարողանում գործող սակագներով աշխատել, որովհետև լիցքավորման կետերում բարձրացել է գազի գինը:
Մարդիկ այլևս չեն հավատում ոչ մի պետեական մարմնի, համոզվել են, որ նրանց խոսոտումները գրոշի արժեք չունեն, որովեհտև գիտակացաբար կամ ակամայից զգում են, որ իրենց բոլոր պրոբլեմները հետևանք են անարդյունավետ կառավարման, կոռումպացված համակարգի: Երբ վարչապետը երեկ շրջում էր սուպերմարկետներով, հարց ու փորձ էր անում խանութների տերերին ու աշխատողներին, դա սովորական մի PR էր, ժողովորդի դարդ ու ցավով ապրող ղեկավարի իմիջի ստեղծման չստացաված փորձ: Այս օրերին բոլորը տեսան, համոզվեցին, որ մեր կառավարությունը չի ուզում կամ չի կարողանում ձեռնարկել քայլեր, որոնք գոնե մի փոքր կմեղմեն ճգնաժամի հետևանքները, դարման կլինեն ժողովրդի դարդ ու ցավին: Սա հետևանք է կամ ոչ պրոֆեսիոնալ կաբինետի առկայության, կամ նրա, որ մեր կառավարության միակ հիմքը, սոցիալական բազան օլիգարխներն են, որոնց շահերի սպասարկումը նույնանում է ժողովրդի թալանի հետ:
Այս իրավիճակում առնվազն տարակուսելի, եթե չասեմ՝ ոչ ադեկվատ է ընդդիմության վարքագիծը: Ես հիշում եմ, թե ամիսներ առաջ չորս կուսակցություններ ինչպիսի համերաշխությամբ էին պահանջում Տիգրան Սարգսյանի հրաժարականը, ու դա այն դեպքում, երբ հուզումները հիմնականում պայմանավորված եին կենսաթոշակային համակարգի բարեփոխումներով: Հիմա ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն ասում է, որ հրաժարականներ չեն պահանջում, որովհետև շոուներ չեն ուզում: Ակամայից տպավորություն է ստեղծվում, որ երեք-չորս կուսակցությունների պատկերացրած իշխանափոխությունն ավարտվել է Տիգրան Սարգսյանի հրաժարականի օրը, ու հիմա նրանք անուղղակի աջակցում են Հովիկ Աբրահամյանին, եթե անգամ փողոցներում շրջում է սոցիական բունտի ուրվականը:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1098

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ